Զբոսաշրջության պետկոմիտեի աշխատակազմը հաստատվել է![]() 22 դեկտեմբերի 2016 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 22-ի որոշմամբ հաստատել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմը՝ ստեղծելով համապատասխան պետական կառավարչական հիմնարկ: Բացի այդ, Գործադիրը հաստատել է Զբոսաշրջության պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը: Կառավարության նիստում ներկայացված որոշման համաձայն, կոմիտեն կունենա նախագահ, փոխնախագահ և 3 վարչություն՝ զբոսաշրջության քաղաքականության, միջազգային համագործակցության, մարքեթինգի ու զարգացման։ Կոմիտեի ղեկավարն է Զարմինե Զեյթունցյանը: Դեկտեմբերի 12-ին անցկացված խորհրդակցությանը նախագահ Սարգսյանը հայտարարել է, թեմոտ երկու ամիս առաջ նոր կառավարության ձևավորման հետ միաժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում ստեղծվեց Զբոսաշրջության պետական կոմիտե, որը մշակելու է այս ոլորտին նոր շունչ հաղորդելու քաղաքականությունը, և կառավարության ծրագրով ոլորտի համար հավակնոտ նպատակադրում արվեց` առաջիկա հինգ տարվա ընթացքում եռապատկել զբոսաշրջիկների թիվը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |