€7 մլն-ի արտոնյալ վարկ՝ «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնին![]() 22 դեկտեմբերի 2016 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը դեկտեմբերի 22-ի նիստում «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնին 7 մլն եվրո արտոնյալ վարկ տրամադրելու երաշխիք է տվել: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ միջոցները կհատկացվեն նոր բժշկական սարքավորումների ձեռքբերմանը: Ավստրիական Էրստե Գրուպ Բանկ Էյ-Ջի և Հայաստանի «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջև նախատեսվում է ստորագրել «Էրստե Գրուպ Բանկ Էյ-Ջի» և «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքվող 7 մլն եվրո գումարի չափով արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագիրը որի նպատակն է ֆինանսավորել «Նորք Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համար բժշկական սարքավորումների մատակարարման, տեղադրման և սպասարկման, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքների կատարման վերաբերյալ ծրագիրը»: «Վարկը կտրամադրվի 19.5 տարով, որից 6.5-ը՝ արտոնյալ ժամանակահատվածով։ Վարկի տոկոսադրույքը զրոյական է։ Նախատեսված են միայն վարկային պարտավորությունների 0.55 տոկոսանոց վճարումներ եւ երաշխիքային վճարում՝ 1 տոկոս», -պարզաբանել է նա, գրում է Ա1+-ը: Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրել է՝ արդյոք վարկը Բժշկական կենտրոնն է մարելու: Նախարարը ճշգրտել է. «Այո, իր միջոցներով, մենք միայն երաշխավոր ենք»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |