Ռուսական ռազմակայանում պատրաստվում են տանկային բիաթլոնի ընտրական մրցումներին![]() 23 դեկտեմբերի 2016 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ռազմակայանում մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները պատրաստվում են «Տանկային բիաթլոն» և «Սուվորովյան գրոհ» մրցույթների ընտրական փուլերին: Մարզումներին մասնակցում է Տ-72Բ տանկերի և հետևակի մարտական մեքենաների ավելի քան 50 անձնակազմ: Տանկիստների և մոտոհրաձիգների հետ պարապմունքներ են անցկացվում բարձր լեռնային «Ալագյազ» վարժահարթակի տանկադրոմում: Վարորդ մեխանիկները պետք է սովորեն ճիշտ և առավելագույնս արագ հաղթահարել խոչընդոտները: Մրցումներին նախապատրաստվելու շրջանում զրահամեքենաների և տանկերի անձնակազմերը ընդհանուր առմամաբ կհաղթահարեն 1000 կմ: Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ստեղծվել է 1995-ին ու ներկայումս մարտական հերթափոխ է իրականացնում ԱՊՀ Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ներքո: Ռազմաբազան իր հազար անձնակազմով ենթարկվում է ՌԴ զինված ուժերի Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգին: Այն զինված է հակահրթիռային С-300 համակարգերով ու ՄԻԳ-29 կործանիչներով: 2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |