27 դեկտեմբերի 2016 - 16:46 AMT
Պեսկով. ԵՏՄ Մաքսային օրենսգիրքն այլընտրանք չունի

ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը կենսունակ է, այլընտրանք չունի, վաղ թե ուշ այն ուժի մեջ կմտնի: Այդ մասին դեկտեմբերի 27-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում վերջնական հավանություն չեն տվել ԵՏՄ Մաքսային օրենսդրությանը:

«Բոլոր ներկաները ստորագրել են բոլոր փաստաթղթերը, բացի երկուսից: Օրակարգի առաջին հարցը՝ Եվրասիական տնտեսական միության առևտրային քաղաքականության զարգացման մասին հայտարարությունը, ստորագրել է երեք երկիր, Ղրղստանը չի ստորագրել: Երկրորդ փաստաթուղթը Մաքսային օրենսգիրքն է: Երեք երկիր ստորագրել է, Ղրղստանը չի ստորագրել Մաքսային օրենսգիրքը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

«Ղրղզստանի գծով իրավիճակն այն է, որ պետք է լրամշակել: Իրոք, որոշ դիտողություններ եղան ղրղզական կողմից: Հիմնականում դա առնչվում է ֆիտոսանիտարական վերահսկողության ոլորտին: Սա միանգամայն նորմալ աշխատանքային իրավիճակ է: Օրենսգիրքը կենսունակ է, այլընտրանք չկա: Եվ վաղ թե ուշ, անկասկած, այն ուժի մեջ կմտնի ի շահ ապագա ինետգրման գործընթացների»,-ասել է Պեսկովը:

Ինչպես պարզաբանել է Պեսկովը, աշխատանքը Մաքսային օրենսդրության վրա կշարունակվի ԵՏՄ պետութունների կառավարության ղեկավարների մակարդակով: Նա նշել է, որ Բելառուսը ևս կընդունի օրենսգիրքը, քանի որ ավելի վաղ հավանություն է տվել դրույթներին` դա հիմնականում արվել է փորձագիտական մակարդակով: Փաստաթուղթն այն բաժակն է, որ ավելի շուտ լի է, քան կիսադատարկ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Օրակարգի հարցերի շարքում անդամ պետությունների նախագահները քննարկել են Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին համաձայնագրի նախագիծը, ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հիմնական ուղղությունների, Միության ընդհանուր ծառայությունների շուկայի վերաբերյալ հարցերը: Նիստում անդրադարձ կլինի ԵԱՏՄ ձևաչափով Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սինգապուրի հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության 2017թ. միջազգային գործունեության հարցերին: