Երևանի կենտրոնում` Կարապի լճի տարածքում, տեղադրվել է բջջային հեռախոսների լիցքավորման առաջին արևային կայանը:
Այն ֆինանսավորած Awesome հիմնադրամը տեղեկացնում է, որ կայանը աշխատում է էկոլոգիապես մաքուր արևային էներգիայով:
Կայանի արևային վահանակները լիցքավորում են վերալիցքավորվող լիթիումային մարտկոցը, որն էլ իր հերթին էներգիա է տրամադրում հեռախոսների լիցքավորման համար։
Նշվում է, որ հեռախոսը կարելի է լիցքավորել նաև այն ժամանակ, երբ արև չկա, օրինակ՝ գիշերը: Կայանը ունի վեց միակցիչ, որոնք կարող են միաժամանակ լիցքավորել վեց բջջային հեռախոս։
Մարտկոցի լիովին լիցքավորման համար պահանջվում է 4-6 ժամ ցերեկային լույս, այս դեպքում կայանը կարող է էներգիա տրամադրել գաջեթներին 40+ ժամ ժամկետով:
Awesome Foundation հիմնադրամը համաշխարհային կազմակերպություն է, որը երկրանգդի վրա կյանքի է կոչում հետաքրքիր գաղափարներ: Հիմնադրամը միկրովարկեր է տրամադրում 1000 դոլարի սահմանում այն մարդկանց, ովքեր աշխատում են զարմանահրաշ նախագծերի ստեղծման վրա: