Հայկական վարդասայլը հաղթել է ԱՄՆ Վարդերի շքերթի Past Presidents անվանակարգում (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում Վարդերի շքերթ է անցկացվել, որին նաև հայկական թիմ է մասնակցել, հայտնում է Sputnik-Արմենիան: Գեղեցիկ ու յուրօրինակ վարդասայլերի մրցույթն այս տարի անցկացվել է 128-րդ անգամ: Հայերի ներկայացրած վարդասայլը հաղթել է Past Presidents անվանակարգում: Հայ-ամերիկյան Վարդասայլի ընկերակցության (American Armenian Rose Float Association) ֆեյսբուքյան էջում նշված է, որ hայկական վարդասայլն այս մրցանակը նվաճել է ծաղկային և ոչ ծաղկային նյութերն ամենանորարար մեթոդներով օգտագործելու համար: Հայկական վարդասայլի պատրաստության համար օգտագործվել է 25.000 ճերմակ վարդ՝ Արարատ լեռը խորհրդանշող պատկերը ծածկելու համար, 60-65.000 զանազան ծաղիկներ՝ Արցախի հովատակի պատկերը զարդարելու համար: Վարդերի շքերթն անցկացվել է հունվարի 2-ին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |