Պայթյուն է որոտացել թուրքական Իզմիրում: Ըստ նախնական տվյալների զոհվել է 2 մարդ, 10-ը՝ վիրավորվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին CNN Turk-ի վրա հղումով:
Ըստ հեռուստաալիքի տվյալների, պայթել է ականապատ մեքենան: Պայթյունից հետո հարձակվողները փոխհրաձգության մեջ են մտել ոստիկանների հետ: Ենթադրյալ ահաբեկիչներից 2-ը սպանվել է: Եվս մեկը, ինպես հայտնում է Reuters-ը, հետախուզման մեջ է:
Ըստ Anadolu գործակալության, Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը ժամանակավոր արգելք է դրել իրադարձությունների լուսաբանման վրա: