9 հունվարի 2017 - 11:00 AMT
Մահացել է Իրանի նախկին նախագահը

Մահացել է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին:

Այս մասին հաղորդում է իրանական FARS գործակալությունը և մանրամասնում, որ քաղաքական գործիչը մահացել է Թեհրանի հիվանդանոցներից մեկում, ուր տեղափոխվել է դեկտեմբերի 8-ին սրտի կաթված ստանալուց հետո:

Ռաֆսանջանին ծնվել է 1934 թվականին: Մինչև Իսլամական հեղափոխությունը նա հինգ անգամ ազատազրկվել է հակապետական գործունեության համար, ինչից հետո ընդգրկվել է նախարարների անցումային կաբինետում:

1989 թվականի օգոստոսին Ռաֆսանջանին ընտրվել է նախագահի պաշտոնում և այդ պաշտոնը զբաղեցրել երկու ժամկետ` մինչև 1997 թվականը: