Ասադ. Աստանայում կարող է քննարկվել Սիրիայում սահմանադրական հանրաքվեի հարցը![]() 9 հունվարի 2017 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի բացառել Սիրիայում սահմանադրական հանրաքվեի հարցի քննարկման հնարավորությունը սիրիական ճգնաժամի քննարկմանը նվիրված հանդիպմանը, որը կայանալու է Աստանայում: «Իմ դիրքը որպես նախագահ կապված է սահմանադրության հետ: Ուստի, եթե նրանք ցանկանան քննարկել այդ հարցը, պետք է քննարկեն սահմանադրությունը, սահմանադրությունը չի պատկանում կառավարությանը կամ նախագահին, կամ ընդդիմությանը: Այն պետք է պատկանի սիրիական ժողովրդին, ուստի ցանկացած սահմանադրության համար հանրաքվե է հարկավոր: Դա հարցերից մեկն է, որը կարող է քննարկվել հանդիպմանը»,-ասել է Ասադը, գրում է Gazeta.ru-ն SANA գործակալության վրա հղումով: Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Աստանայի հանդիպմանը: «Անշուշտ մենք պատրաստ ենք և հայտարարել ենք, որ մեր պատվիրակությունը պատրաստ է մեկնել խորհրդաժողովի…երբ հայտնի կդառնա անցկացման օրը: Մենք պատրաստ ենք բանակցել բոլոր հարցերի շուրջ»,-ասել է նախագահը: Ըստ նրա, բանակցություններ վարելու հարցում «ոչ մի սահմանափակում չկա»: Ավելի վաղ Ասադը հայտարարել էր, որ Սիրիայի զինյալ ընդդիմության գրոհայինները կկարողանան օգտվել համաներումից, որը կհայտարարի Սիրիայի կառավարությունը: Ըստ Սիրիայի նախագահի, կառավարությունը համաներում կառաջարկի յուրաքանչյուր գրոհայինի, որը կհանձնի զենքը: «Նրանք մեկ տարբերակ ունեն, եթե ցանկանում են նորմալ կյանքի վերադառնալ: Դա առավելագույնն է, ինչ մենք կարող ենք առաջարկել նրանց»,-ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |