Թուրքիայում հայկական եկեղեցին ավտոկայանատեղիի է վերածվել![]() 9 հունվարի 2017 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ներկայիս Էլյազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում գտնվող կիսավեր հայկական եկեղեցին վերածվել է ավտոկայանատեղիի: Մոտ 200 տարի հայ և ասորի ժողովրդի համար որպես աղոթատեղի ծառայած հայկական բողոքական եկեղեցու պատերին այսօր կարելի է տեսնել ավտոկայանատեղիի տերերի կողմից փակցված գովազդային վահանակներ, թուրքական Evrensel լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Դիարբեքիրի մշակութային հուշարձանների պահապանության վարչության պատասխանատվության տակ գտնվող եկեղեցին ավելի վաղ օգտագործվել է որպես ալյուրի գործարան և առևտրի կենտրոն: Տեղացիներից մեկը՝ նշելով, որ սա առաջին դեպքը չէ, որ քրիստոնեական հուշարձանը նման ճակատագրի է արժանանում, ասել է. «Նախկինում մեր պապերի՝ ոչ մահմեդական հարևանների հետ ապրած ժամանակների մասին հիշեցնող միակ ժառանգությունը այս պատմական եկեղեցին է: Իսկ այսօր այդ ժառանգությունը վերանալու վտանգի առաջ է»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |