Թաիլանդում առաջարկում են մահապատժի դատապարտել խոշոր կոռուպցիոն գործարքներ կատարած պաշտոնյաներին![]() 9 հունվարի 2017 - 21:09 AMT PanARMENIAN.Net - Թաիլանդցի պետական պաշտոնյաները, որոնց կոռուպցիոն գործարքների դեպքում պետությունը 1 մլրդ բաթ կամ $28.6 վնաս կկրի, հնարավոր է, դատապարտվեն մահապատժի: Նման փոփոխություն է ենթադրում Ռեֆորմների ազգային կոմիտերի առաջարկած օրինագծերի փաթեթը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:Փոփոխությունների օգտին են քվեարկել կոմիտեի 162 անդամներից 155-ը: Առաջարկը պիտի հավանության արժանանա խորհրդարանում ու կառավարությունում: «Հարցի քննարկումը որոշակի ժամանակ կպահանջի», - նշել է կոմիտեի նախագահ Թհինափան Նակաթան: Եթե վնասը չի գերազանցում 1 մլն բաթը կամ $28.000, առաջարկվում է 5 տարվա ազատազրկում, մինչև 10 մլն բաթ կամ 285 հազար դոլար վնասի դեպքում՝ 10 տարվա ազատազրկում: Թաիլանդում մահվան դատավճիռը չի իրականացվում տարիներ ի վեր՝ այն փոխարինվում է ցմահ դատավճռով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |