// IP Marketing video - START// IP Marketing video - END

Երևանում էլեկտրամոբիլների անվճար կայանման մասին որոշում կմշակվի

Երևանում էլեկտրամոբիլների անվճար կայանման մասին որոշում կմշակվի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ, անդրադարձ է կատարվել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց համարվող էլեկտրամոբիլների սեփականատերերին արտոնություն տրամադրելու հարցին:

Հիշեցնելով, որ Երևանի ավագանու վերջին նիստում հարց էր բարձրացվել տրանսպորտային այդ միջոցների ներկրումը խրախուսելու նպատակով որոշակի արտոնություն սահմանել դրանց սեփականատերերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է մշակել և Երևանի ավագանու առաջիկա նիստի հաստատմանը ներկայացնել մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում էլեկտրամոբիլների կայանման համար վճար չգանձելու մասին որոշման նախագիծ:

Եվրասիական տնտեսական հանձնժողզովի խորհուրդը 2016-ի հուլիսի որոշումով ժամանակավորապես զրոյացրել է մաքսատուրքերը մարդատար էլեկտամեքենաների համար, ինչպես նաև նվազեցրել մաքսատուրքը թեթև բեռնատար էլեկտրամեքենաների համար:

Որոշումն ուժի մեջ է մտել 2016 թվականի սեպտեմբերի 2-ից ու կգործի մինչև 2017 թվականի սեպտեմբեր: Այն չի տարածվի հիբրիդային շարժիչներով մեքնաների վրա, հայտնում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
ՊՄՀՊ գործակալության պետի խոսքով, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելով կապահովվի հուշարձանի պահպանության իրավական հիմքերը
Վարկանիշը հիմնված է կացարանի, սննդամթերքի, հագուստի, կոմունալ ծառայությունների և մի շարք այլ ապրանքների գների հետազոտության վրա
Ակնհայտ կեղծ այլ փաստաթղթեր օգտագործելը քրեորեն հետապնդելի է և պատժվում է օրենքով
Լաբորատորիայում սովորում են ինչպես Վուրգավանի, այնպես էլ հարակից բնակավայրերի դպրոցականները