Հայաստանում վաճառվող ծխախոտի տուփերի վրա «սարսափեցնող» պատկերներ կհայտնվեն![]() 11 հունվարի 2017 - 10:52 AMT PanARMENIAN.Net - 2017-ի մարտից ԵՏՄ բոլոր երկրներում ծխախոտը կվաճառվի նոր տուփերով։ Տուփերի պատկերները կզգուշացնեն ծխելու վտանգի ու հետևանքների մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին ԵՏՀ վրա հղումով: «2017-ի մարտի 17-ից ԵՏՄ երկրներում վաճառվող ծխախոտի տուփերի վրա «սարսափելի» պատկերներ կհայտնվեն։ Ըստ ԵվրԱզԷՍ-ի տեխնիկական կանոնակարգի, արտադրողները, ներկրողները և վաճառողները պետք է մինչ այդ ժամկետը` մոտ 3 ամսում, հասցնեն պատկերները տեղադրել տուփերի վրա»,-ասվում է ԵՏՀ հաղորդագրության մեջ։ Տուփերի վրա կպատկերվեն ծխելուց վնասված օրգանները, կնշվի հիվանդությունը` պարոդոնտոզից մինչև փտախտ ու քաղցկեղ։ Պատկերները կունենան աղտոտ շագանակագույն երանգ Pantone 448C կոդավորմամբ, որն ըստ գիտնականների ամենատհաճ գույնն է։ Զգուշացնող պատկերի մակերեսը պետք է զբաղեցնի փաթեթավորման հիմնական կողմերի առնվազն կեսը։ Նաև արգելվում է այնպիսի բան պատկերել կամ գրել տուփերի վրա, որը համեղ և օգտակար ինչ-որ բան կհիշեցնի` միրգ, հատապտուղ և այլն։ Համարվում է, որ դա, կարող է մոլորեցնել ծխողներին, որոնք կարող են ծխախոտը ասոցացնել օգտակար մթերքի հետ։ Նույն պատճառով չի կարելի նաև նշել նիկոտինի, խեժի քանակը` ծխողները չպետք է կարծեն, որ որքան քիչ է վնասակար նյութերի քանակն, այնքան անվնաս է արտադրանքը։ Որոշումն ամբողջովին ուժի մեջ կմտնի նոյեմբերի կեսից: Ոչ այնքան «սասափելի» պատկերներով ապրանքը կթույլատրվի վաճառել ԵՏՄ այն երկրում, որտեղ արտադրվել է։ Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից: Կոնվենցիային միանալուց ի վեր Հայաստանում տղամարդկանց շրջանում ծխողների թիվը նվազել է 8-10%-ով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |