Ահաբեկչություն Աֆղանստանում. 7 մարդ է զոհվել, վիրավորվել է ԱՄԷ դեսպանը![]() 11 հունվարի 2017 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչություն է տեղի ունեցել աֆղանական Քանդահար քաղաքում, վիրավորվել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանը: Հարձակման հետևանքով 7 մարդ է զոհվել, 18-ը վիրավորվել է: Զոհվածների թվում ԱՄԷ 5 քաղաքացի կա: Ըստ պաշտոնական Աբու Դաբիի, նրանք հումանիտար առաքելության անդամներ են, որոնք զբաղվում էին կրթական գործունեությամբ և զարգացման ծրագրերով, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: ԱՄԷ-ում շեյխ Խալիֆա իբն Զայդա Ալ Նահայանի կարգադրությամբ եռօրյա սուգ է հայտարարված, խոնարհվել են բոլոր դրոշները: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: Հունվարի 10-ին կրկնակի ահաբեկչություն տեղի ունեցավ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում` 20 մարդ զոհվեց, 23-ը` վիրավորվեց: Պատասխանատվությունը ստանձնեց ահաբեկչական «Թալիբան» շարժումը: Աֆղանստանում շարունակվում է քաղաքացիական պատերազմը: «Թալիբանը», որը ջախջախվեց ամերիկացիների և նրանց դաշնակից մոջահեդների կողմից 2001-ին, կրկին հզորացել է և լայնածավալ հարձակում է սկսել երկրի ամբողջ տարածքում: Վերջին ամիսներին թալիբներն ակտիվ մարտական գործողություններ են ծավալել Գիլմենթ գավառում` միաժամանակ ահաբեկչություններ գործելով Քաբուլում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |