NADO-ն կոչ է անում զրկել ՌԴ-ին մասնակցությունից բոլոր միջազգային մրցումներին![]() 11 հունվարի 2017 - 13:41 AMT PanARMENIAN.Net - 19 երկրի Ազգային հակադոպինգային կազմակերպությունները (NADO) կոչ են արել հեռացնել ՌԴ մարզիկներին մասնակցությունից միջազգային բոլոր մրցումներին և զրկել երկիրը ցանկացած մրցություն անցկացնելու իրավունքից: Որպես հիմք է ընդունվում Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) անկախ հանձնաժողովի հետաքննության արդյունքները, որը գլխավորում է Ռիչարդ Մաքլարենը: «Քանի որ Մաքլարենի հետաքննության արդյունքում նոր անհերքելի ապացույցներ են ի հայտ եկել Ռուսաստանում պետական մակարդակով դոպինգի կիրառումը թաքցնելու վերաբերյալ, ղեկավարությունը կոչ է անում հեռացնել Ռուսաստանին մասնակցությունից բոլոր միջազգային մրցումներին, քանի դեռ սպորտն ու հակադոպինգային համակարգը Ռուսաստանում չեն համապատասխանում WADA-ի պահանջներին»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Lenta.ru-ն: «Ղեկավարությունը նաև խնդրում է տեղափոխել ՌԴ տարածքում կայանալիք մրցումներն ու մորատորիում հայտարարել երկրում մրցումների անցկացման համար»,-ասվում է տեքստում: Բացի այդ, NADO ղեկավարները նշել են, որ բոլոր հակախթանիչ կազմակերպությունները պետք է անկախ լինեն: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի հակադոպինգային գործակալության (UKAD) ղեկավար Դևիդ Քենվորթին հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում հեռացնել ՌԴ-ին մասնակցությունից 2018-ին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին կորեական Փխենչհանում: 2016-ի դեկտեմբերին Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) անկախ հանձնաժողովը Ռիչարդ Մաքլարենի գլխավորությամբ զեկույց է հրապարակել ռուս մարզիկների կողմից դոպինգի օգտոգարծման մասին: Զեկույցում ասվում էր, որ Վիտալի Մուտկոն և նրա տեղակալ Յուրի Նագորնիխը առնչություն ունեն խթանիչների նմուշների հետ գործողություններին: Հեղինակները պնդում են, որ կեղծման նշաններ էին հայտնաբերվել Սոչիի Օլիմպիադայի ռուս մեդալակիրներից 12-ի նմուշներում: Ըստ հանձնաժողովի, անալիզների հետ կապված մախինացիաներին առնչություն ունեն հազարից ավելի ռուս մարզիկներ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |