«Գազպրոմը» ցանկանում է գումարով վճարել Վրաստանին դեպի ՀՀ գազի տարանցման համար![]() 11 հունվարի 2017 - 14:42 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմն» առաջարկել է Վրաստանին դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց գազով վճարելու փոխարեն վճարել գումարով` եվրոպական դրույքներով: Ըստ «Գազպրոմ էքսպորտի» գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովայի, վրացական կողմին փաթեթային առաջարկ է արվել, որով երաշխավորվում է նրա եկամուտը գազի տարանցման ծառայությունների տրամադրման դիմաց, գրում է Lenta.ru-ն Ինտերֆաքսի վրա հղումով: Այժմ դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման համար Վրաստանը ստանում է տարանցվող գազի ծավալի 10 տոկոսը: Ինչպես նշում է ռուսական ընկերությունը, համաշխարհային պրակտիկայում տարանցման դիմաց բնական հումքով վճարման եղանակը գործնականում չի կիրառվում: 2016-ի դեկտեմբերի 31-ին սպառվել է Վրաստանի և «Գազպրոմ էքսպորտի» միջև կնքված պայմանագրի ժամկետը, սակայն կողմերը մինչ օրս նոր պայմանների մասին համաձայնության չեն եկել:Գերատեսչությունում նշել են, որ պայմանագրի ժամկետը, որը ներառում էր ինչպես գազի գնումը, այնպես էլ տարանցումը դեպի Հայաստան, սպառվել է: Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլիին ավելի վաղ նշել էր, որ բնական գազի տարանցումն այժմ իրականացվում է սովորական ռեժիմով, սակայն վրացական կողմը նոր պայմաններում ցանկանում է առավելագույն արդյունքի հասնել: Ըստ Վալիշվիլիի, առավելագույն արդյունքը, հավանաբար, կլինի տարանցման համար վճարման ֆինանսական մոդելին անցնելը, սակայն ընդունելի պայմաններով, կամ վերադարձը 2016-ին գործող պայմանագրին: Ընթերցեք նաև. «Գազպրոմ Արմենիա». Վրաց-ռուսական գազային պայմանագրի ժամկետի ավարտը ՀՀ-ին մատակարարումների վրա չի ազդի ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |