// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ուսումնավարժական հավաքներ ԼՂ ՊԲ-ում. Մասնակցում են պահեստազորայինները

Ուսումնավարժական հավաքներ ԼՂ ՊԲ-ում. Մասնակցում են պահեստազորայինները

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 2017 թվականի պատրաստության պլանի համաձայն, ըստ առանձին մասնագիտական ուղղությունների, հունվարի 9-ից մեկնարկել են տարբեր ուսումնավարժական հավաքներ, որոնցում մասնակցում են պահեստազորի սպայական ու շարքային կազմի ներկայացուցիչներ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հավաքների ընթացքում մասնակիցներին ուսուցանում են գործառութային պարտականությունների կատարում, բարձրացնում վերջիններիս տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները, կատարելագործում մեթոդական պատրաստության մակարդակը:

Նմանատիպ հավաքներ Պաշտպանության բանակում անցկացվել են նաև 2016-ի սեպտեմբերին: Սպաները պահեստազորայիններին գործնականում ցուցադրել էին զինտեխնիկայի կիրառման կանոնները, ներկայացրել պատերազմական գործողությունների ժամանակ նրանց գործողությունների հաջորդականությունը:

 Ուշագրավ
Աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված խոստումնալից տասնյակ հազարավոր հայ ուսանողներ աջակցություն են ստանում
Մարտի 15-ին և 16-ին Արցախի ՄԻՊ-ը մարդու իրավունքների ոլորտում իր մտահոգությունները ներկայացրել է կոնգրեսականներ Դեվիդ Վալդաոյին, Ադամ Շիֆին և Ջիմ Մըքգավըրնին
ԵՏՄ պետություններում ավարտվում է միավորման անդամ երկրների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի քննարկումը
Անդրադարձել են նաև հայոց ցեղասպանության հարցին, համալսարանական և մշակութային կապերին