// IP Marketing video - START// IP Marketing video - END

2016-ի դեկտեմբերին բենզինի գինը նվազել էր 4.1%-ով. Ոչ պարենային ապրանքների շուկայում 0.8% գնանկում էր

2016-ի դեկտեմբերին բենզինի գինը նվազել էր 4.1%-ով. Ոչ պարենային ապրանքների շուկայում 0.8% գնանկում էր

PanARMENIAN.Net - 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.8% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է կոշկեղենի՝ 3.6%, գեղահարդարման ապրանքների՝ 2.9%, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 2.8%, անձնական օգտագործման ապրանքների՝ 2.0%, լվացող միջոցների՝ 1.7%, հագուստի և գործվածքի՝ 1.4%, շինանյութերի՝ 1.2%, կահույքի 1.0% նվազումով:

Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է վառելիքի` 0.1%, տեքստիլեղենի՝ 0.2%, գրենական պիտույքների՝ 0.2%, ոսկերչական ապրանքների՝ 0.6%, դեղամիջոցների՝ 1.2%, մշակույթի ապրանքների 1.3% գնաճ:

2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը հանրապետությունում նվազել է 4.1% և 1.2%-ով, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 18.7% և 22.4%-ով:

Գորգեղենի և այգեգործական ապրանքների գները 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ նվազել են 0.1%-ով:

2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 3.1% գնաճով:

Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.8%-ով: Ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում՝ գների ընդհանուր մակարդակի 0.8% նվազում:

 Ուշագրավ
Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.8%-ով
Նախարարը հանդիպել է ներգնա տուրօպերատորների միության անդամների հետ
Ջավադյանը տեղեկացրել է, որ 2016-ին բանկային համակարգն ապահովել է վարկերի 15%, ավանդների 20% և կապիտալի 25% աճ
Նախարարը նշել է, որ գործարար միջավայրի բարելավումը կառավարության գերակայություններից է