// IP Marketing video - START// IP Marketing video - END

Օզբիլիսը կարող է հեռանալ թուրքական «Բեշիկթաշից»

Օզբիլիսը կարող է հեռանալ թուրքական «Բեշիկթաշից»

PanARMENIAN.Net - Թուրքական «Բեշիքթաշը» պատրաստվում է բաժանվել 5 ֆուտբոլիստից, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը, գրում է Armfootball-ը:

Սակայն նշվում է, որ 5 ֆուտբոլիստներն էլ ցանկություն չունեն փոխել ակումբը: Ընդ որում, Լուիս Ռոդոլֆոն, Վելի Կավլակն ու Քարիմ Ֆրեյը նշել են, որ չեն ցանկանում խաղալ մեկ այլ թուրքական ակումբում և կտեղափոխվեն միայն արտասահմանյան ակումբ:

Ինչ վերաբերում է Օզբիլիզին, ապա նա նույնպես ուրախությամբ չի ընդունել մարզչի որոշում: «Կարծում եմ` արդար չէ, երբ խնդրում են հեռանալ առանց հնարավորություն տալու: Ես երբեք չեմ մտածել հեռանալու մասին»,- Օզբիլիզի խոսքերն է մեջբերում թուրքական մամուլը:

Մոտ օրերս ակումբի տեխնիկական տնօրենը կհանդիպի ֆուտբոլիստների հետ նրանց ապագան քննարկելու համար:

2015-ի ամռանը Օզբիլիսը տեղափոխվեց «Բեշիկթաշ» և վարձակալության հանձնվեց իսպանական «Ռայո Վալյեկանոյին»:

 Ուշագրավ
«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ ԱՊԼ դեկտեմբերի լավագույն գոլի հեղինակի կոչմանը»,-գրել է ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում
Առաջիկա առաջնությունների անցկացման բանաձևը կհաստատվի մարտին, սակայն, ակնկալվում է, որ մրցաշարերի եզրափակիչ փուլում կլինի 3-ական թիմով 16 խումբ
«Բայց Հենրիխը ոչ միայն գոլեր է խփում, այլև աշխատում է պաշտպանությունում, ինչպես նաև ավելացնում թիմի ստեղծագործական խաղը»,-ասել է նա
2-րդ տեղում է Գևորգ Ղազարյանը, 3-րդում՝ Մարկոս Պիզելին