// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. Քննարկվում էին սահմանադրական փոփոխությունները (վիդեո)

Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. Քննարկվում էին սահմանադրական փոփոխությունները

PanARMENIAN.Net - Թուրքական խորհրդարանի անդամների միջև ծեծկռտուք է եղել երկրի սահմանադրության մեջ փոփոխությունների քննարկման ժամանակ, հայտնում է Lenta.ru-ն CNN Turk-ի վրա հղումով:

Բանավեճը վերաճել է ձեռնամարտի, երբ ընդդիմադիր «Ժողովրդների հանրապետական կուսակցության» ներկայացուցիչները պաշարել են ամբիոնը: Հեռուստաալիքը նշում է, որ ծեծկռտուքի ժամանակ կոտրել են իշխող «Արդարության և զարգացման կուսակցության» փոխղեկավար Ֆաթիհ Շահիմի քիթը:

Նոր սահմանադրության նախագծով արմատական փոփոխություններ են նախատեսվում նախագահի լիազորությունների մասով:

Մասնավորապես, նոր նախագծով նախագահը կկարողանա անձամբ գլխավորել նախարարների կաբինետը կամ միանձնյա վարչապետ նշանակել: Բացի այդ, նախագահի անմիջական ենթակայությանը կանցնեն զինված ուժերն ու հատուկ ծառայությունները:

 Ուշագրավ
Վենետիկի իշխանությունները հատուկ սարքեր կտեղադրեն զբոսաշրջիկների հաշվառման համար
Ըստ ԵԽԽՎ Բյուրոյի, նա «կորցրել է վստահությունը»
ԵԽ նախագահությունն այդ մասին որոշումը կայացրել է ձայների մեծամասնությամբ
Ըստ նախագծի, ՀՀ-ին տրամադրվող օգնությունը կարող է կրճատվել 77% կամ նույնիսկ 100%-ով