// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԶԼՄ-ներ. Քննիչները բացառել են Տու-154-ի կործանման ահաբեկչության վարկածը

ԶԼՄ-ներ. Քննիչները բացառել են Տու-154-ի կործանման ահաբեկչության վարկածը

PanARMENIAN.Net - Փորձագետները բացառել են ահաբեկչության վարկածը Սոչիում վթարված Տու-154-ի կործանման գործում, գրում է «Կոմերսանտը» սեփական աղբյուրի վրա հղումով:

Անմիջապես կործանումից հետո ռազմական քննիչները բեկորների, ուղևորների մասունքների և նրանց անձնական իրերի, ինչպես նաև բեռի մի շարք փորձաքննություններ էին նշանակել: Ուղեբեռում դեղորայք էր և Ալեքսանդրովի անվան համույթի ռեկվիզիտները:

Ըստ թերթի, ռումբի պայթյունի դեպքում պետք է լինեին «դեպի դուրս թեքված եզրերով բնորոշ ճեղքումներ»: Բացի այդ, մասնագետներին հետաքրքրում էին թափանցող անցքերը, ենթադրվում էր, որ դրանք կարող էին առաջանալ ոչ միայն ջրի մակերեսին բախվելուց, այլ «նաև ռումբի բեկորներից կամ ինքնաթիռի մոտ պայթած հրթիռից»:

Արդյունքում փորձագետները ոչ մի նման գործոն չեն հայտնաբերել: Այժմ քննությունն աշխատում է այլ վարկածի վրա` խոսքն անձնակազմի հնարավոր սխալի մասին է:

 Ուշագրավ
Ադրբեջանում աշխատունակ 4,6 մլն բնակչության միայն 32%-ը մասնագիտություն ունի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան ժամանել է Սիրիայի Հմեյմիմում գտնվող ռուսական ռազմակայան
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ դեռ մարդիկ կան
Ընդհանուր առմամբ, աստերոիդի այսքան մոտ թռիչքը նշանակում է, որ ապագայում հնարավոր են էլ ավելի սերտ մոտեցումներ, որոնք նաև կարող են սպառնալ բախումներով