Վարչապետ. Եթե իմ՝ ՀՀ-ում ապրելու ժամկետը անհրաժեշտից քիչ լինի, ՀՀԿ ցուցակում չեմ ընդգրկվի![]() 13 հունվարի 2017 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 13-ին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հարցին՝ արդյոք պատրաստվում է ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում շարունակել զբաղեցնել պաշտոնը: «Թվում է՝ մամուլն ավելի շատ մտահոգված է նրանով, թե կմնամ պաշտոնին, թե՝ ոչ»,- նշեց նա: Նրա խոսքով՝ եթե իրենց թիմն արդյունավետ լինի, հակված են աշխատանքը շարունակելուն: «Իսկ այսպես… Կմնամ ես վարչապետ, չեմ մնա՝ ձեզ ամենից շատ դա՞ է անհանգստացնում»,- հարցրել է Կարապետյանը: Լրագրողների դրական պատասխանից հետո նա հավելել է. «Այդ դեպքում ահա հասարակ և հստակ պատասխանը. եթե ես այդպիսի հնարավորություն ունենամ, եթե մենք արդյունավետ աշխատենք, ապա՝ այո, ես հակված եմ մնալ»,- նշելով, որ դեռ չգիտի՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում կլինի, թե՝ ոչ: Նա նշել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում չի ընդգրկվի, եթե Հայաստանում ապրած իր օրերի քանակը չհամապատասխանի օրենսդրության պահանջին։ «Վերջին տարիներին Հայաստանի քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս։ Համապատասխանո՞ւմ է իմ ապրած օրերի քանակին՝ սահմանափակումը, որպեսզի լինեմ Հանրապետական կուսակցության ցուցակում, թե՝ չէ, այդ հարցի պատասխանը ես չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինելու», - ասել էվարչապետը։ Վարչապետը հավելել է, որ չի պատրաստվում գլխավորել ՀՀԿ-ի նախընտրական շտաբը, իսկ ընտրություններին աջակցելու է իր լավ աշխատանքով: «Մենք մեր աշխատանքով ենք «համոզելու» մարդկանց քվեարկել ՀՀԿ-ի օգտին»,- ասել է Կարապետյանը: Հունվարի 13-ին՝ նշանակումից 4 ամիս անց, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը: Կարդացեք նաև՝ Վարչապետ. Հարկային օրենսգիրքն ընդունվել է բյուջեի դեֆիցիտը կոմպենսացնելու համար ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |