Յուրգեն Կլոպ. Մխիթարյանը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է![]() 14 հունվարի 2017 - 11:51 AMT PanARMENIAN.Net - «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր նախկին մարզիկի` Հենրիխ Մխիթարյանի խաղը «Մանչեսթեր Յունայթեդում»: Յուրգեն Կլոպը մարզում էր «Բորուսիան», երբ Մխիթարյանը խաղում էր այդ ակումբի կազմում: «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մխիթարյանը սկսել են ավելի լավ խաղալ, ընտելացել են իրար: Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստի հմտություններ ունի` նա լավ է ավարտին հասցնում գրոհները, շատ աշխատասեր է: Մխիթարյանը կարող է խաղալ տարբեր դիրքերում` նա, անկասկած, համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է»,-ասել է Կլոպը, գրում է sports.ru-ն: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 15-ին, Երևանի ժամանակով 20:00-ին: Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» հետ խաղում (3:1) ԱՊԼ դեկտեմբերի լավագույն գոլն է ճանաչվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մխիթարյանի գոլերը հայտնվել են «ՄՅու» դեկտեմբերի լավագույն գոլի համար քվեարկության առաջին 3 տեղում: Առաջին տեղը ձայների 79%-ով բաժին է ընկել «Սանդերլենդի» հետ խաղում կրունկով իրացրած գնդակին: Երկրորդ լավագույն գոլը ճանաչվել է Լուգանսկի «Զարյաի» դեմ խաղում նրա խփած գնդակը, իսկ 3-րդ տեղում ձայների 4%-ով հաղթական գոլն է «Տոտենհեմի» դարպասին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |