Յուրգեն Կլոպ. Մխիթարյանը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է

Յուրգեն Կլոպ. Մխիթարյանը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է

PanARMENIAN.Net - «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր նախկին մարզիկի` Հենրիխ Մխիթարյանի խաղը «Մանչեսթեր Յունայթեդում»:

Յուրգեն Կլոպը մարզում էր «Բորուսիան», երբ Մխիթարյանը խաղում էր այդ ակումբի կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդն» ու Մխիթարյանը սկսել են ավելի լավ խաղալ, ընտելացել են իրար: Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստի հմտություններ ունի` նա լավ է ավարտին հասցնում գրոհները, շատ աշխատասեր է: Մխիթարյանը կարող է խաղալ տարբեր դիրքերում` նա, անկասկած, համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է»,-ասել է Կլոպը, գրում է sports.ru-ն:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 15-ին, Երևանի ժամանակով 20:00-ին:

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» հետ խաղում (3:1) ԱՊԼ դեկտեմբերի լավագույն գոլն է ճանաչվել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մխիթարյանի գոլերը հայտնվել են «ՄՅու» դեկտեմբերի լավագույն գոլի համար քվեարկության առաջին 3 տեղում: Առաջին տեղը ձայների 79%-ով բաժին է ընկել «Սանդերլենդի» հետ խաղում կրունկով իրացրած գնդակին: Երկրորդ լավագույն գոլը ճանաչվել է Լուգանսկի «Զարյաի» դեմ խաղում նրա խփած գնդակը, իսկ 3-րդ տեղում ձայների 4%-ով հաղթական գոլն է «Տոտենհեմի» դարպասին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---