ՌԴ բնակչության մոտ 30%-ը կարող է աղքատության շեմին հասնել![]() 14 հունվարի 2017 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի բնակչության գրեթե 30%-ն աղքատության շեմին հասնելու ռիսկի է ենթարկվում: Այդպիսին են «Աղքատության ռիսկերն ու տնային տնտեսությունների ռեսուրսները» հետազոտության տվյալները, որը նախապատրաստել են Սոցիալական կանխատեսման ինստիտուտի փորձագետները, գրում է Gazeta.ru-ն: ՌԴ բնակչության 28.8%-ը աղքատության շեմին հայտնվելու ռիսկի է ենթարկվում, եթե որպես աղքատության շեմ ընդունվի ամսական 9956 ռուբլուց (157 եվրո) պակաս եկամուտը, նշում են փորձագետները` հարցում անցկացնելով ՌԴ 3500 քաղաքացու շրջանում: ՌԴ բնակչության իրական եկամուտները վերջին տարիներին կրճատվել են 10%-ով: Ռուսաստանցիների 70%-ը 2016-ին «տնտեսել է ամեն ինչում». 75.7%-ը` հագուստի և կոշիկի, 68%-ը` սննդամթերքի, 67.5%-ը` զվարճանքների, գրեթե 40%-ը` դեղերի: Սկսել է տնտեսել նաև բոլորից քիչ տնտեսող խումբը` մինչև 25 տարեկան երիտասարդները: Այդ խմբում գրեթե 55 տոկոսը կրճատել է իր եկամուտները: Տնտեսում են նույնիսկ թոփ մենեջերները; Ղեկավարների 65%-ը խոստովանել է, որ սկսել է տնտեսել 2016-ին: Տևական ժամանակ տնտեսող տնային տնտեսությունները հիմնականում հազիվ թե կարողանան վերադառնալ նախկին սոցիալ-տնտեսական կարգավիճակին, քանի որ ռեսուրսներ գրեթե չեն ունենա դրա համար: Ռուսաստանցիներն աղքատանում են հիմնականում իրական եկամուտների (պարտադիր վճարումներից զատ մնացող գումարը սպառողական ինդեքսի հետ կապակցված) նվազման պատճառով: 2014-ին եկամուտները նվազել են 0,7%-ով 2013-ի համեմատ, 2015-ին` 6%-ով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |