WINEP-ը հորդորում է Թրամփին «երաշխավորել» Թուրքիային, որ Կոնգրեսը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը16 հունվարի 2017 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտը (WINEP) կոչ է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին «երաշխավորել» Թուրքիային, որ ԱՄՆ Կոնգրեսը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ խորհուրդը տրվում է «Թուրքիայի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը» բաժնին առնչվող առաջարկներում, հայտնում է Armenian Weekly-ին: «ԱՄՆ-ն կարող է երաշխավորել Թուրքիային, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը չի ընդունվի ԱՄՆ Կոնգրեսում: Դա միշտ կրիտիկական հարց է եղել երկկողմ հարաբերություններում և թուրքերի մեծամասնության համար այդ հարցը կարևոր է»,-ասվում է զեկույցում, որի հեղինակներն են Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ֆ. Ջեֆրին և թուրք գիտնական Սոներ Չաղապտայը: ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ զեկույցը առաջինն է WINEP Մերձավոր Արևելքին նվիրված զեկույցներից: Հեղինակները պնդում են, որ Թրամփի վարչակազմը պետք է վերանայի «Թուրքիայի հանդեպ քաղաքականությունը»: Ըստ հեղինակների, նոր մոտեցումը Թուրքիայի հանդեպ թույլ կտա շեշտադրումներ անել կողմերից յուրաքանչյուրի համար առավել կարևոր հարցերին: «Թուրքիայի համար դա ներառում է հայտնի իսլամիստ քարոզիչ Գյուլենի արտահանձնումը, առավել ակտիվ գործակցությունը Կիպրոսից մինչև Իսրայել հարցերում, ինչպես նաև թուրքական դիրքորոշումը սիրիական հակամարտությունում: ԱՄՆ համար նոր մոտեցումը կներառի ԻՊ դեմ պայքարի հզորացում, ՔԱԿ հետ խաղաղ բանակցությունների վերսկսում, ավելի սերտ գործակցություն ռազմական գործողություններում, հատկապես Սիրիայում և ժողովրդավարական արժեքների պահպանում»,-ասվում է զեկույցում: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) արձագանքել է նորությանը սոցցանցերի և այլ միջոցներով: «Ինչո՞ւ է Վաշինգտոնի ինստիտուտը հարթակ տրամադրում Հայոց ցեղասպանության հարցի արգելափակման համար»,-հարցում է արել Հայ դատի հանձնախումբը ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Սաթլովի թվիթում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |