«Գազպրոմը» Վրաստանի տարածքով տարեկան 2 մլրդ խմ գազ կառաքի Հայաստան

«Գազպրոմը» Վրաստանի տարածքով տարեկան 2 մլրդ խմ գազ կառաքի Հայաստան

PanARMENIAN.Net - «Գազպրոմ էքսպորտը» մտադիր է 2017-2018թթ. տարեկան 2-2.2 մլրդ խմ գազ առաքել Հայաստան Վրաստանի տարածքով:

Վրացական կողմն ու ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը համաձայնության են եկել, որով Վրաստանը դրամական փոխհատուցում կստանա Հայաստան առաքվող ռուսական գազի տարանցման համար:

«Ըստ պայմանավորվածության, ռուսական կողմը երաշխավորում է Վրաստանի տարածքով ՀՀ տարեկան 2-2.2 մլրդ խմ գազի առաքման դիմաց վճարումները, ինչպես նաև գազի մատակարարում Վրաստանին ճկուն պայմաններով` 1000 խմ դիմաց $30-ով, որը պակաս է 2016-ին գանձվող գումարից»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մի շարք հանդիպումների արդյունքում մենք կարողացանք համաձայնության գալ վրաց գործընկերների հետ երկու կողմի համար օպտիմալ պայմաններով և պայմանավորվածության հասնել տարանցման պայմանների մասին»,-ասել է «Գազպրոմ էքսպորտի» գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան:

Հունվարի 10-ին Մինսկում կայացել է Կալաձեի երրորդ հանդիպումը «Գազպրոմի» ղեկավարության հետ: Կողմերն աշխատում էին նոր համաձայնագրի վրա, որով կամ պետք է պահպանվեին գործարքի նախկին պայմանները, կամ պետք է անցում կատարվեր տարանցման համար ֆինանսական վճարի եղանակին: Ինչպես ավելի վաղ նշել էր Կալաձեն, Վրաստանի դիրքորոշումը հետևյալն էր` ֆինանսական վճարման անցնելու դեպքում Վրաստանը պետք է համարժեք եկամուտ ստանա` ֆինանսական արտահայտմամբ:

Ըստ Կալաձեի, պայմանագիրը կնքվելու է 2 տարով և անհրաժեշտության դեպքում, սեզոնային դեֆիցիտի պայմաններում, Վրաստանը կկարողանա գազի լրացուցիչ ծավալներ ստանալ նվազ գնով` 185 դոլարով 215-ի փոխարեն: Մինչ այդ համաձայնագրերը կնքվում էին 1 տարով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---