ՀՀ-ում «հալալ» սննդամթերքի համապատախանության գնահատման գրասենյակ կարող է բացվել![]() 14 հունվարի 2017 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հայկական արտադրանքի՝ Իրան արտահանման ծավալը մեծացնելու նպատակով Հայաստանում` Երևանում և մարզերում «Հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնելու հետ կապված հարցեր են քննարկվել: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տնտեսական գծով պատասխանատու Աբաս Ղորբանիին: «Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն մահմեդական ավանդույթներին: Հալալ պիտակավորմամբ արտադրանքը համարվում է մաքուր արտադրանք: Նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը կարևորել է Հայաստան-Իրան համագործակցությունը և նշել, որ երկու երկրի միջև գործակցությունը զարգացնելու հնարավորությունները շատ ավելի մեծ են: Նա նաև նշել է, որ Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակ բացելը նոր խթան կհանդիսանա հայ գործարարների կողմից դեպի Իրան արտահանման ծավալների մեծացման համար: «Հայաստանից արտահանվող արտադրանքը նման պիտակվորմամբ կնպաստի արտադրական ծավալների մեծացմանը, քանի որ կհանգեցնի տվյալ արտադրանքի սպառման մեծացմանը արտերկրում: Այս գործընթացը դրական ներգործություն կունենա նաև զբոսաշրջության ոլորտում, քանի որ սննդի օբյեկտներում կմատուցվի զբոսաշրջիկների կոնկրետ խմբի պահանջներին համապատասխան մթերք»,- նշել է նախարարի տեղակալը: Տարասյանը կարևորել է նաև Հայաստանում և Իրանում սերտիֆիկացման մարմիններ ունենալու անհրաժեշտությունը և համապատասխան մարմինների փոխադարձ ճանաչելիությունը, ինչը փոխշահավետ գործընթաց կարող է լինել երկու երկրների համար: Աբաս Ղորբանին իր հերթին նշել է, որ Իրանի դեսպանատունը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ և ջանք չի խնայում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Նա ևս կարևորել է Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակի բացումը` նշելով, որ այն հնավորություն կտա ավելացնելու Հայաստանից դեպի Իրան և այլ երկրներ հայկական արտադրանքի արտահանումը, ինչպես նաև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Ղորբանին նաև ավելացրել է, որ Հայաստանում արտադրված ապրանքները շատ բարձր որակի են և իրանական կողմը ևս շահագրգրված է Հայաստանից արտահանվող ապրանքների ավելացմամբ: Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրի համապատասխան մարմինների ներկայացուցիչների փոխադարձ այցերի կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա արագացնելու Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակի բացման և սերտիֆիկացման մարմինների փոխադարձ ճանաչելիության գործընթացը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Իրան-ԵԱՏՄ համագործակցությանը և Մեղիի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |