ՔՊ համամասնական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը

ՔՊ համամասնական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Կուսակցությունից հայտնում են, որ հունվարի 15-ին ՔՊ կենտրոնական գրասենյակում, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, գրասենյակներում տեղի ունեցած փակ- գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում ձեւավորվել է կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը:

«Պատիվ ունեմ լինել ՔՊԿ ցուցակի առաջին համարը: Նաև հպարտ եմ, որ հավատարիմ ենք կուսակցության հիմնադրման օրվանից հռչակած սկզբունքներին, ըստ որի մեր կուսակցության համամասնական ցուցակը պետք է ձևավորվի ոչ թե կուսակցական ղեկավարության նեղ շրջանակում, այլ պատվիրակների կողմից: 31 թեկնածուից յուրաքանչյուրը կարող էր լինել առաջինը, երկրորդը, երրորդը: Որոշումը կայացրին 208 պատվիրակները», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կներկայացվի «Ելք» դաշինքի գործընկերներին:

«Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կձևավորվի «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների համաձայնության՝ կոնսենսուսի միջոցով»:

ՔՊ ցուցակի առաջին տասնյակը հետևյալն է՝

1.Նիկոլ Փաշինյան

2. Սասուն Միքայելյան

3. Արայիկ Հարությունյան

4. Ալեն Սիմոնյան

5. Սուրեն Պապիկյան

6. Լենա Նազարյան

7. Արարատ Միրզոյան

8. Ռոմանոս Պետրոսյան

9. Նարեկ Բաբայան

10. Տիգրան Ավինյան

«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները դեկտեմբերի 12-ին ստորագրել են հուշագիր, որի համաձայն՝ 3 քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններում հանդես են գալու միասնաբար, այսինքն` դաշինքով: Այս ընթացքում երեք քաղաքական ուժերը բանակցելու են կուսակցություն ստեղծելու շուրջ: Իսկ իրենց դաշինքը համալրելու վերաբերյալ դիմումները կքննարկեն համատեղ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---