ՀՀ-ում սոցիալական գովազդը վերահսկող հանձնաժողով է ձևավորվելու![]() 16 հունվարի 2017 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016-ի նոյեմբերի 24-ի որոշմամբ սահմանված «Սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգի» պահանջները՝ հանրապետական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով ընդունում է դիմումներ: Որոշման համաձայն՝ հանրապետական հանձնաժողովը ձևավորվում է քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչներից: Հանրապետական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր բնագավառի հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից կարող է ընդգրկվել մեկ կամ երկու անդամ, որոնց մասնակցությունը կարող է նպաստել հանրապետական հանձնաժողովի առջև դրված խնդիրների ու նպատակների արդյունավետ իրականացմանը: Կազմակերպության ներկայացուցիչները կարող են ընդգրկվել հանրապետական հանձնաժողովի կազմում, եթե՝ - կազմակերպության գործունեությունը համընկնում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին, - տվյալ բնագավառում կազմակերպությունը ունի երկար փորձառություն, - կազմակերպությունը իրականացրել է բնագավառին առնչվող ծրագրեր, - կազմակերպության ներկայացուցիչները մասնակցել են պետական մարմինների կողմից ստեղծված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, - կազմակերպությունը համագործակցել է միջազգային կազմակերպությունների հետ: Վերոգրյալ պահանջներին համապատասխանելու դեպքում հասարակական կազմակերպությունները հանրապետական հանձաժողովի կազմում ներկայացուցիչ ընդգրկելու համար պետք է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին ներկայացնեն դիմում (ձևը կցված է նախարարության կայքում): Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկատվություններ և փաստաթղթեր, ինչպես նաև վերջին 2 տարվա ընթացքում հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ֆինանսական և բովանդակային հաշվետվություն: Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2017-ի փետրվարի 20-ը: Դիմումները կարելի է ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն (0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) կամ այն ուղարկել նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ general@mincult.am: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 2016-ի նոյեմբերին հայտարարել էր, որսոցիալական գովազդի վերահսկմանհանձնաժողովը կազմված կլինի առնվազն 18 անդամից, ընդ որում, նրանց մեծ մասը քաղաքացիական հասարակության, այլ ոչ թե պետական մարմինների ներկայացուցիչներ կլինեն։ Հանձնաժողովը կքննարկի և հավանություն կտա սոցիալական գովազդի թեմաներին։ Այդ թեմայով պաստառները ցանկության դեպքում արտաքին գովազդի օպերատորները առանց տուրքի կտեղադրեն իրենց դատարկ վահանակներին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |