Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է ԱԺ ընտրություններից հետո իր՝ վարչապետ նշանակվելու մասին լուրերը

Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է ԱԺ ընտրություններից հետո իր՝ վարչապետ նշանակվելու մասին լուրերը

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է 2017 թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորելու կամ հետագայում այլ պաշտոն զբաղեցնելու մասին մամուլի հրապարակումները: Ըստ նախարարի, այդ լուրերն ընդամենը լրատվամիջոցների հնարքն են՝ աղմկոտ վերնագրերի միջոցով մեծ լսարան գրավելու նպատակով:

«Կարծում եմ՝ այն հարցերը, որոնք հնչում են այս օրերին, շատ հստակ պատասխաններ արդեն ունեն: Ինչ վերաբերում է ապագա վարչապետի խնդրին, ապա երկրի ղեկավարը ՀՀԿ համագումարի ժամանակ շատ հստակ հնչեցրեց, որ ընտրություններում հաջողության դեպքում մեր ապագա վարչապետը Կարեն Կարապետյանն է: Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ցուցակը, որը հրապարակվելու է կուսակցության խորհրդում և գործադիր մարմնում քննարկվելուց հետո, մեր քաղաքական ուժի առաջնորդը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է, և նրանք, ովքեր փորձում են նոր վարկածներ առաջ քաշել, կարծում եմ՝ լսարանի հետևից ընկնելով են դա անում»,- «Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում ասել է Վիգեն Սարգսյանը:

Նա հավելել է նաև, որ ինքն ամենաերջանիկ մարդը կլիներ, եթե շարունակեր այն պատասխանատու աշխատանքը, որը վստահվել է իրեն:

«Ամենաերջանիկ մարդը կլինեի, եթե ընտրություններում մեր գրանցած արդյունքը թույլ տար շարունակել այս աշխատանքն այնքան ժամանակ, որքան հնարավոր կլինի` մեր զինված ուժերի կարողությունները ամրապնդելու, մեր պաշտպանունակությունը բարձրացնելու համար»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այս համատեքստում դրանից ավելի իրեն ոչինչ չի կարող հետաքրքրել:

«Ժամանակ» թերթը հունվարի 14-ի համարում գրել էր, որ Սերժ Սարգսյանի համար ամենահարմար և հնարավոր վարչապետի թեկնածուն 2017-ի ապրիլից մինչև 2018-ի ապրիլի 9-ը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է. «Այդ նպատակով է Վիգեն Սարգսյանի ուղղությամբ տաժանակիր ջանքեր գործադրվում, որ հանրային ընկալումը պատրաստ լինի այդպիսի խոշոր փոփոխությունների: Դա է պատճառը, ըստ որի որոշվել է, որ Վիգեն Սարգսյանը պետք է գլխավորի ՀՀԿ ցուցակը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---