16 հունվարի 2017 - 13:10 AMT
Հունվարի 17-21-ը ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում հունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:

Երևանում հունվարի 17-21-ը ամպամածությունը և մառախուղը կպահպանվի, մառախուղից սպասվում է թույլ ձյուն: