Բաքուն նոտա է հղել ՌԴ-ին` Սոչիի ՈւՀԱ փառատոնին ԼՂՀ-ից թիմեր հրավիրելու համար![]() 16 հունվարի 2017 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Ռուսաստանին` պահանջելով պարզաբանումներ տալ Սոչիի ՈւՀԱ 28-րդ միջազգային փառատոնին ԼՂՀ-ից 2 թիմի մասնակցության կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ըստ Հաջիևի, Բաքուն դիմել է Մոսկվային` «խնդրելով օգտագործել իր ազդեցությունը` պարզություն մտցնելու համար» ԼՂՀ թիմերի մասնակցության հարցում: Ավելի վաղ, հունվարի 13-ին, Ադրբեջանի ԱԳՆ-վ դժգոհություն էր հայտնել այդ կապակցությամբ`«բողոք հայտնելով ԼՂՀ-ից «Աղ ու հացով» և DeleYaman թիմերի մասնակցության դեմ Սոչիի փառատոնին»: Ի պատասխան Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Ադրբեջանի արձագանքը Սոչիում «ԿիՎիՆ» փառատոնում Ստեփանակերտի թիմերի մասնակցությանը ոչ ադեկվատ է: ՈւՀԱ հաղորդավար և ՈւՀԱ միջազգային միության նախագահ Ալեքսանդր Մասլյակովն իր հերթին հայտարարել էր, որ ԼՂՀ-ից թիմեր չեն մասնակցել Սոչիի փառատոնին: Նա նշել էր, որ մասնակցության հրավերներն ավտոմատ կերպով են տարածվում ՈւՀԱ կայքում գրանցված բոլոր օգտատերերին: «ԿիՎիՆ-2017» Ուրախների և հնարամիտների ակումբի միջազգային հերթական փառատոնը սկսվել է հունվարի 10-ին և կավարտվի հունվարի 23-ին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |