Թուրքիայում հայկական Սբ Գևորգ վանական համալիրն անմխիթար վիճակում է![]() 16 հունվարի 2017 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Էլազըղում (պատմական Խարբերդ) գտնվող հայկական Սբ Գևորգ վանական համալիրը անմխիթար վիճակում է: Համալիրի բոլոր կառույցներն ավերվել են: Ներկայումս կանգուն է միայն մի կիսավեր եկեղեցի, որի սյուները ճաքել են, իսկ կառույցի ներսում նույնպես ավիրակներ են,Evrensel.net-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: 6-րդ դարի այս վանական համալիրը նախկինում ունեցել է իր եկեղեցին, բաղնիքը, որբանոցը, գերեզմանատունը: Այն զբաղեցրել է գյուղի վերին հատվածում գտնվող բավական ընդարձակ մի տարածք: Սուրբ Գևորգ համալիրն իր կառուցման օրից հարյուրավոր սաներ է ունեցել: Իսկ Հայոց ցեղասպանությունից հետո երկար ժամանակ ապաստան է տվել այստեղ եկող գաղթականների անվերջ հոսքին: «Միություն և առաջադիմություն» (İttihat ve Terakki) կուսակցության ժամանակաշրջանում վանական համալիրը հանձնվել է Բիթլիսից եկած զինվոր Սադըք Էքրեմին: Էքրեմն ու իր զինվորները անխնա փորփրել են համալիրի տարածքը՝ գանձեր գտնելու հույսով: Տեղացիների խոսքով՝ վանական համալիրը տարբեր ժամանակներում պարբերաբար ենթարկվել է գանձախույզների հարձակումներին, ինչի հետևանքով ավերվել է: Գյուղի բնակիչների վկայությամբ՝ մինչև 1990-ական թվականները եկեղեցու պատերին եղել են հսկա խաչեր և մի ձիավորի պատկեր, որոնք այնուհետև անհայտ անձանց կողմից առանց պատճառի քանդվել, ոչնչացվել են: Թուրքիայի շրջակա միջավայրի և մշակութային ժառանգության պահպանության հիմնադրամը (ÇEKÜL) շուրջ 35 տարի առաջ վանական համալիրի պահպանման հայտ է ներկայացրել: Դրանից հետո Էլազըղի քաղաքապետարանն ու Հնագիտության ու էթնոգրաֆիյաի թանգարանը հաշվառման են առել համալիրի տարածքը: Սակայն դրանից հետո հայկական Սուրբ Գևորգ վանական համալիրի պահպանման կամ վերականգնման ուղղությամբ որևէ աշխատաք չի կատարվել: Թերևս, կարելի է նշել միայն այն, որ համալիրից կանգուն մնացած միակ կառույցը՝ կիսավեր եկեղեցին ու նրան շրջապատող փոքրիկ հողակտորը, ցանկապատվել է փշալարերով ու այդպես էլ մոռացության մատնվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |