«Կյանքը` սպորտի ռիթմով» մասսայական մարզումները վերսկսվել են![]() 16 հունվարի 2017 - 17:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումները, որոնք ժամանակավորապես դադարեցվել էին ամանորյա տոների առիթով, վերսկսվել են «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության «Սպարտակ» մարզադահլիճում: 2017-ի առաջին մարզումներին, որոնց ավանդաբար մասնակցում են տարբեր տարիքային խմբերի ավելի քան 100 մարզվող, այս անգամ միացել են նաև մեծ թվով նորեկներ: Մարզիչների մասնակցությամբ անցկացվող մարզումների ընթացքում հաշվի են առնվում բոլոր մասնակիցների տարիքը, առողջական վիճակը, մարզումային փորձը և մարզվածության աստիճանը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումներն անցկացվում են յուրաքանչյուր շաբաթ: Մարզումները մեկնարկել են 2016 թվականի հոկտեմբեր ամսին, դրանք անվճար են և նախատեսված են բոլոր ցանկացողների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |