Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով 1358 հիվանդ է ստենտավորվել 2016-ին

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով 1358 հիվանդ է ստենտավորվել 2016-ին

PanARMENIAN.Net - 2016-ին սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության 11 բուժհիմնարկում ստենտավորվել է 1358 հիվանդ:

2016-ին առողջապահության տարբեր ոլորտների բարելավման նպատակով կատարվել է ընդունված և իրականացված ռազմավարությունների ու ծրագրերի արդյունավետության գնահատում: Այդ նպատակով նախ մշակվել է գնահատման մեթոդաբանություն։

«Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագրի արդյունավետության գնահատման արդյունքներով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատական ծառայություններ իրականացնող տասնմեկ բժշկական կազմակերպությունում որակի վերահսկման և ընթացիկ հարցերը կանոնակարգելու նպատակով սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է դիտարկում:

Լրամշակվել և հաստատվել է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատական ծառայությունների» կազմակերպման չափորոշիչը, ինչպես նաև ստենտավորման ժամանակ օգտագործվող ստենտի տեխնիկական փաստաթղթի բնօրինակի ամրագրումը հիվանդության պատմագրում: Երկու և ավելի ստենտերի տեղադրման դեպքերի մշտադիտարկումն իրականացնում է այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբը։

Ծրագրի ներդրումն ու շարունակականության ապահովումը միտված է սրտանոթային հիվանդություններից մահացության, հիվանդացության, հաշմանդամության ցուցանիշների կայուն բարելավմանը, ինչպես նաև սրտային ծառայությունները բնակչության համար մատչելի դարձնելուն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---