Իտալացի Անտոնիո Տայանին` Եվրախորհրդարանի նոր նախագահ

Իտալացի Անտոնիո Տայանին` Եվրախորհրդարանի նոր նախագահ

PanARMENIAN.Net - Իտալացի պահպանողական քաղաքական գործիչ Անտոնիո Տայանին ընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ: Այդ մասին հայտնել է մինչ այդ պաշտոնավարող Մարտին Շուլցը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

63-ամյա Տայանին նախկինում Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի մամուլի քարտուղարն է եղել, զբաղեցրել է տրանսպորտի գծով եվրահանձնակատարի պաշտոնը, իսկ ավելի ուշ եղել է արդյունաբերության և ձեռնարկատիրության եվրահանձնակատարը:

Եվրախորհրդարանի նախագահի ընտրություններում նրա մրցակիցն էր Ջաննի Պիտելլան: Տայանին հավաքել է 351 ձայն, իսկ սոցիալիստ Պիտելլան` 282:

Եվրախորհրդարանը կարող է արգելափակել կամ փոփոխություններ կատարել եվրոպական օրենսդրության մեջ, այդ կառույցին է պատկանում ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագրի հաստատման վճռական իրավունքը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---