ՌԴ և Ավստրիայի ԱԳ նախարարները կքննարկեն ղարաբաղյան հիմնահարցը![]() 18 հունվարի 2017 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում մեկնարկել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի բանակցությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2017-ին ԵԱՀԿ-ում նախագահությունը Գերմանիայից անցել է Ավստրիային: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, կողմերը կքննարկեն հարցերի լայն շրջանակ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում, Մերձդնեստրում, ինչպես նաև Եմենում և Լիբիայում: Հունվարի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և դիտորդների քանակի ավելացման վերաբերյալ պայմանավորվածությունները մինչ օրս իրողություն չեն դարձել ԵԱՀԿ ներսում փոխհամաձայնության բացակայության պատճառով: Մինչդեռ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը: Այս մասին հայտնի է դարձել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի լիագումար նիստի արձանագրության հրապարակումից հետո: ԵԱՀԿ նախագահող կողմը նիստի ժամանակ ասել է, որ հնարավոր չի եղել Նախապատրաստական կոմիտեում փոխհամաձայնության հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման վերաբերյալ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |