«Զարյա» ակումբի գլխավոր մարզիչ. Կադիմյանը լավ տեխնիկա ունի![]() 19 հունվարի 2017 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Լուգանսկի «Զարյա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը պարզաբանել է, թե ինչու է որոշել իր թիմում ընդգրկել Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանին: «Նա երիտասարդ ֆուտբոլիստ է: Ճանաչում եմ նրան «Օլիմպիկի» կազմում իր խաղով: Նա ինձ դուր էր գալիս, կենտրոնական հարձակվող էր, գոլեր էր խփում: Նա լավ արագություն ունի, տեխնիկա, լավ է կլարողանում պայքարել «վերևում»,-ասել է Վերնիդուբը` հավելելով, որ հուսով է, որ երիտասարդ կիսապաշտպանին կհաջողվի նորովի բացահայտվել «Զարյայի» կազմում, հայտնում է « Sputnik-Արմենիան» ` ուկրաինական «Ֆուտբոլ-24» սպորտային պորտալի վրա հղումով: «Ամեն ինչ նրա ձեռքերում է»,-ասել է մարզիչը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գեղամ Կադիմյանը պայմանագիր է կնքել ուկրաինական «Զարյա» ակումբի հետ, ուր տեղափոխվել է «Կարպատներից»: Կադիմյանը «Կարպատներ» էր տեղափոխվել 2016-ի փետրվարին: Ուկրաինայի առաջնությունում նա 15 հանդիպման է մասնակցել և 2 գոլի հեղինակ դարձել: Ընթացիկ խաղաշրջանում հայ հարձակվողն ավելի հազվադեպ էր հայտնվում մեկնարկային կազմում` մասնակցելով միայն 7 խաղի: 2016-ի մարտին Կադիմյանը կանչվել է Հայաստանի ազգային հավաքական: Մարտի 25-ին նա առաջին անգամ մասնակցել է խաղին հավաքականի կազմում: Տարբեր տարիներին Կադիմյանը խաղացել է Երևանի «Փյունիկի», Խարկովի «Արսենալի», Արմյանսկի «Տիտանի», Դոնեցկի «Սումի», «Գովերլա» և «Օլիմպիկ» ակումբների կազմում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |