Սեյրան Օհանյանին ԵԿՄ-ից հեռացնելու տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում![]() 19 հունվարի 2017 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Երկրապահ կամավորական միությունից հեռացնելու հարց չկա: Այդ մասին տեղեկացրել է ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունները: «Նման հարց չկա, չի էլ քննարկվել: Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ինչ-որ թերթեր են գրում այդ մասին, որոնք իրենց էջերը լցնելու լուր չունեն և հնարում են», ասել է Վարդանյանը, մեջբերում է Panorama.am-ը: Նրա խոսքով, Երկրապահ կամավորականների միությունից քաղաքական հայացքների համար չեն հեռացնում: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք: Հունվարի 17-ին տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հանդիպումը։ Ըստ աղբյուրի, քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։ Ավելի վաղ Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ Հայաստանում քաղաքական գործունեության հայտ ներկայացնող յուրաքանչյուր գործիչ պարտավոր է առաջին հերթին իր դիրքորոշումը հայտնել տարածաշրջանի անվտանգության համար հույժ կարևոր նշանակություն ունեցող ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն անկյունաքարային հարց է մեր պետության և ժողովրդի համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |