ՊԵԿ. Բարեխիղճ տնտեսվարողները մաքսայինի գործընկերոջ կարգավիճակ կստանան![]() 20 հունվարի 2017 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ և պարտաճանաչ մասնակիցներն առաջիկայում մաքսային մարմնի գործընկերոջ կարգավիճակ կստանան, ինչը նրանց մաքսային ձևակերպումների և հսկողության գործընթացներում տարատեսակ պարզեցումներից օգտվելու հնարավորություն կտա: ՊԵԿ-ից հայտնում են, որ կոմիտեի նախագահի հրամանով արդեն սահմանվել են լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման համար անվտանգության առումով ռիսկային չհամարվող երկրների չափանիշները, որոնք ներկայացվել են Արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման: Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները ՊԵԿ վերադաս մաքսային մարմին պետք է ներկայացնեն նախորդ երեք տարիների ընթացքում իրականացրած գործունեության ինքնագնահատման թերթիկ: ԵՏՄ մաքսային օրենսգրքի 41-րդ, 42-րդ հոդվածներով և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով լիազորված տնտեսական օպերատորի համար նախատեսված են պարզեցված ընթացակարգեր, մասնավորապես` ԼՏՕ շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում ապրանքների ժամանակավոր պահպանություն, ապրանքների բացթողում մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը, մաքսային մարմիններին նախնական տեղեկությունների տրամադրում, այդ թվում` ապրանքների բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացում լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում: Լիազորված տնտեսական օպերատորի համար Մաքսային միության օրենսդրությամբ սահմանված են այլ հատուկ պարզեցված ընթացակարգեր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |