Իրաքում ԻՊ-ն 150 երեխա է առևանգել մահապարտ ահաբեկիչների ջոկատը համալրելու նպատակով

Իրաքում ԻՊ-ն 150 երեխա է առևանգել մահապարտ ահաբեկիչների ջոկատը համալրելու նպատակով

PanARMENIAN.Net - Իրաքի «Օրենքի պետություն» քաղաքական դաշինքի անդամ Նալա ալ Հաբիբին հայտարարել է, որ «Իսլամական պետության» զինյալները մի շարք պարտություններից հետո պարտադրում են երեխաներին համալրել իրենց շարքերը, հայտնում է Ինտերֆաքսը «Ալ Մասդարի» վրա հղումով:

«Իսլամական պետություն» խմբավորումը 150 երեխա է առևանգել Թալ Աֆար քաղաքում և պարտադրել է նրանց անդամագրվել այսպես կոչված «Խալիֆատի կորյունները» ջոկատին»,-ասել է Ալ Հաբիբին:

Ըստ նրա, ԻՊ-ն երեխաներին գողացել է Մոսուլից և Թալ Աֆարի եզդիների ընտանիքներից, որպեսզի նրանք սպանեն խաղաղ բնակիչներին և զինծառայողներին ականապատ մեքենաների և «մահապարտների գոտիների» միջոցով:

Մոսուլի ազատագրման գործողությունն ընթանում է 2016-ի հոկտեմբերից: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ:Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ գործողության մեկնարկից հետո:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---