Վաշինգտոնում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել Թրամփի երդմնակալության ժամանակ![]() 21 հունվարի 2017 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ, որոնք մասնակցում էին նրա դեմ բողոքի ցույցին: Քաղաքի կենտրոնում անցնող ցույցին մասնակցել է մոտ 1000 մարդ: Նրանք հիմնականում սևազգեստ էին և վանկարկում էին «Ոչ` Թրամփին»: Ոմանք ագրեսիվ պահվածք ունեին` քարեր և ջրով շշեր էին նետում ոստիկանների ուղղությամբ, հայտնում է «Դոժդը» Associated Press-ի վրա հղումով: Ազգային ճեմուղում ակցիայի ժամանակ ցուցարարները կոտրել են հարևանությամբ գտնվող խանութների և սրճարանների ապակիները: Մի մասն, ըստ Վաշինգտոնի ոստիկանության, զինված է եղել մուրճերով և երկաթե մահակներով: Ցույցի ագրեսիվ պահվածքով բոլոր մասնակիցները ձերբակալվել են: Հունվարի 20-ի երեկոյան տեղի է ունեցել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Նա փոխարինեց այդ պաշտոնում Բարաք Օբամային: Երդմնակալության նախօրեին բողոքի ցույց տեղի ունեցավ Նյու Յորքում, որին մասնակցել են Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դեԲլազիոն, հոլիվուդյան աստղեր Ռոբերտ դե Նիրոն, Մարկ Ռուֆֆալոն, Ալեքս Բոլդուինը, ռեժիսոր Մայքլ Մուրը, երգչուհի Շերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |