Դինքի գործով 51 պաշտոնյա կհարցաքննվի՝ որպես վկա![]() 21 հունվարի 2017 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ընթացող «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությանը դատավորները նոր որոշում են կայացրել։ Թուրքական Demokrathaber կայքը հաղորդում է, որ դատարանի որոշմամբ սպանության գործով դատավարությանը որպես վկա կհարցաքննվի 51 պաշտոնյա։ Նշվում է, որ հիշյալ 51 հուգու մեջ է մտնում Ստամբուլի նախկին նահանգապետ Մուամեր Գյուլերը։ 2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Դինքի սպանության գործի հետաքննությունը շարունակվում է մինչ օրս: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |