«Վեյկ ան Զեե». 6-րդ տուրում Արոնյանը ոչ ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոնի հետ![]() 21 հունվարի 2017 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի 6-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մրցաշարի նախորդ տուրերում Արոնյանը 4 անընդմեջ ոչ ոքի էր խաղացել, իսկ 5-րդ տուրում սև խաղաքարերով առավելության էր հասել մրցաշարի առաջատար Պավել Էլյանովի նկատմամբ: 6 տուրի արդյունքներով Արոնյանը 3.5 միավորով կիսում է 4-6 տեղերը, առաջատարն է Ուելսի Սոն` 4.5 միավորով, 2-3 տեղերը կիսում են Կարլսենն ու Էլյանովը: Մրցաշարը 13 տուրից է բաղկացած: Գերմրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Սերգեյ Կարյակինի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |