Իտալիայում ձնահյուսից փրկվածների թիվը հասել է 11-ի![]() 21 հունվարի 2017 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Ողջ մնացված ևս 4 մարդ է հայտնաբերվել կենտրոնական Իտալիայի Աբրուցցո լեռնային շրջանում ձնահյուսի տակ մնացած Rigopiano հյուրանոցում: Այսպիսով, ձնահյուսից փրկվածների թիվը հասավ 11-ի, որոնց թվում 4 փոքրահասակ երեխա կա, գրում է Ինտերֆաքսը Associated Press-ի վրա հղումով: Ըստ ԶԼՄ-ների, վերջին տվյալներով ձնահյուսի պահին շենքում 34 մարդ է եղել` 22 կենվոր, 8 աշխատակից և 4 հյուր: Ձյան ծածկից հաջողվել է հանել 4 դի: Պատահարի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ողբերգության պահին, որը տեղի է ունեցել Իտալիայում երկրաշարժից մի քանի ժամ անց, հյուրանոցի հյուրերը հավաքված են եղել առաջին հարկում, որտեղ սպասում էին տարհանման: Տարհանումը ձգձգվում էր, քանի որ հյուրանոցը գտնվում է լեռներում, իսկ ճանապարհները փակ էին ձյան պատճաոով: Ավելի վաղ փրկարար ծառայության ներկայացուցիչ Վալտեր Միլանը հայտարարել էր, որ ողջ մնացածների գտնելու հույս դեռ կա: «Տեսականորեն, նույնիսկ նման եղանակային պայմաններում, եթե մարդիկ գտնվում են ձյան «օդային գրպաններում», կարող են 2-3 օր ողջ մնալ: Թեև դա շատ բարդ է»,-ասել էր Միլանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |