Հետազոտություն. Հայաստանում իրական կոռուպցիայի մակարդակն ավելի ցածր է, քան կարծում են քաղաքացիները

Հետազոտություն. Հայաստանում իրական կոռուպցիայի մակարդակն ավելի ցածր է, քան կարծում են քաղաքացիները

PanARMENIAN.Net - Հայաստանում կոռուպցիայի ընկալման մակարդակը բարձր է: Այդ մասին վկայում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետազոտության արդյունքները:

Հայաստանում հարցվածների 11%-ը խոստովանել են՝ վերջին 12 ամսում նրանք անձամբ կամ ընտանիքի անդամները կաշառք են տվել: Միաժամանակ, հարցվածների 34%-ի կարծիքով, Հայաստանում իրենց պես մարդիկ կաշառք են տալիս:

Այսպիսով, հետազոտությունը ցույց է տալիս՝ «կոռուպցիայի միջին մակարդակը» Հայաստանում մոտ 11% է կազմում, իսկ «կոռուպցիայի ընկալման միջին մակարդակը»՝ 34%:

Համեմատության համար՝ Վրաստանում կոռուպցիայի ընկալման մակարդակը կազմել է 2%, իսկ կոռուպցիայի իրական փորձը` 9%:

Տաջիկստանում հարցվածների 42%-ը կաշառք է տալիս, սակայն միայն մոտ 12%-ն է կարծում, որ շրջապատում մարդիկ դիմում են այդ քայլին:

Ադրբեջանում հարցվածների 29%-ն է հայտնել, որ կաշառք տալու փորձ ունի, իսկ 9%-ը կարծում է, որ երկրում մարդիկ դիմում են այդ քայլին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---