Ձերբակալվել է Վիեննայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով կասկածյալի հնարավոր հանցակիցը![]() 23 հունվարի 2017 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի արևմուտքում` Նոյե քաղաքում ձերբակալվել է Վիեննայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվածի հնարավոր հանցակիցը: Այդ մասին հայտնել է Դյուսելդորֆի դատախազության ներկայացուցիչը, գրում է Deutsche Welle-ն Der Spiegel-ի վրա հղումով: Գործողության ընթացքում ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ձերբակալել են 21-ամյա երիտասարդի և նրա կնոջը: Կնոջն ավելի ուշ ազատ են արձակել: Ամուսինների բնակարանում խուզարկություն է կատարվել, իրավապահներն առգրավել են համակարգիչն ու բջջայիյն հեռախոսները: Քննիչները ենթադրում են, որ այս կասկածյալն ու հունվարի 20-ին Վիեննայում ձերբակալվածը քննարկել են նաև բունդեսվերի օբյեկտների վրա հնարավոր հարձակումները: Ավստրիայի իրավապահ մարմինների աշխատակիցները երիտասարդի են ձերբակալել Վիեննայում ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով: Վիեննայում պատրաստվող գրոհի մասին հայտնի է դարձել հունվարի 20-ին: Հարձակումը պետք է կատարվեր հունվարի 15-30-ի սահմանում: Հարձակումը պատրաստում էր ալբանական ծագումով ծայրահեղ իսլամիստների խումբը: Կասկածայլաը ձերբակալվել է Վիեննայում` բնակարանում, նա 18 տարեկան է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |