ԻՊ-ն Մոսուլի եկեղեցին վերածել էր երեխաների զինվորական ուսուցման շտաբի![]() 23 հունվարի 2017 - 14:46 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները իրաքյան Մոսուլից ոչ հեռու գտնվող Թել Քայֆ քաղաքի քրիստոնեական եկեղեցին վերածել են երեխաների ռազմական պատրաստության կենտրոնակայանի: Կենտրոնում զինվորական պատրաստություն անցնող պատանիները մոտ 15 տարեկան են: Շատերին գաղտնի բերել են Մոսուլից: Մարզումները, որպես կանոն, 15-20 օր են տևել, հայտնում է Lenta.tu-ն Rudaw-ի վրա հղումով: «ԻՊ-ն եկեղեցին վերածել է կենտրոնակայանի: Նրանք գիտեին, որ ավիացիան չի ռմբակոծում եկեղեցիները»,-ասել է գործակալության զրուցակիցներից մեկը: Ըստ նրա, կենտրոնում վարժեցվող երեխաներին հետո մարտի դաշտ են ուղարկել: Նրանց ասում էին, որ «երկինք են ուղարկելու»: Այժմ գրոհայինները չեն վերահսկում Թել Քայֆը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |