Ռունին կարող է շարունակել կարիերան Չինաստանում![]() 23 հունվարի 2017 - 15:16 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին կարող է շարունակել կարիերան Չինաստանում, հայտնում է Lenta.ru-ն The Sun-ի վրա հղումով: Նշվում է, որ չինական ակումբներից մեկը պատրաստ է 31-ամյա ֆուտբոլիստին շաբաթական 1 մլն ֆունտ սթերլինգ (1,15 մլն եվրո) վճարել: Այժմ Ռունին շաբաթական 300.000 ֆունտ է ստանում (մոտ 345.000 եվրո): Տրանսֆերը կարող է տեղի ունենալ ամռանը: Եթե Ռունին համաձայնվի, կկարողանա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը դառնալ աշխարհում` առաջ անցնելով «Շանխայ Սինխուա» թիմի հարձակվող Կարլոս Թեվեսից (615.000 ֆունտ կամ 710.000 եվրո շաբաթական): «ՄՅու» կազմում Ռունին հանդես է գալիս 2004-ից: Հունվարի 21-ին «Սքոկ Սիթիիի» հետ խաղում նա իր 250-րդ գնդակն է խփել և դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: . Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |